Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել ծնողական իրավունքներից։
«Ռուսաստանի վետերաններ» հասարակական կազմակերպությունը խնդրել է, որպեսզի Ալլա Պուգաչովային և նրա ամուսնուն՝ հայտնի հումորիստ Մաքսիմ Գալկինին զրկեն ծնողական իրավունքներից։
Այդ կապակցությամբ կազմակերպությունը հարցում է ուղարկել Ռուսաստանի Դաշնության երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային։
Նշենք, որ Պուգաչովան և Գալկինը երեխաների հետ լքել են Ռուսաստանը և տեղափոխվել Իսրայել հունվարին, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Գալկինին ճանաչել է որպես օտարերկրյա գործակալ։