Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել առ այն, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Հայաստան՝ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար։
Նշվում է, որ վիզաների ազատականացման համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի սահմանների անվտանգության, միգրացիայի, ճանապարհորդության հետ կապված իրավունքների և ազատությունների ոլորտներում։