Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի մասնակցության հնարավորությունը։
Այս մասին նա ասել է Չեռնոբիլի միջազգային ֆորումում մոդերատորի հարցերին պատասխանելիս։
«Եթե մենք խոսում ենք հիպոթետիկ հնարավորության մասին, ապա դա բացարձակապես հնարավոր է: Նախ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին մենք 70 տարի եղել ենք ԽՍՀՄ կազմում, մենք բազմակողմ հարաբերություններ ենք պահպանում անձնական հարաբերությունների և քաղաքական մակարդակում։ Այսօր մենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները շատ լավ ենք համարում։ Մենք հաստատապես պաշտպանում ենք Ուկրաինայի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Բայց, միևնույն ժամանակ, մենք հակառուսական պատժամիջոցների արշավի մաս չենք եղել և չենք լինի»,- ասել է նա։