ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին, Կազանում, որտեղ Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Երեկ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ Հայաստանը կմասնակցի հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ կազմակերպության գագաթնաժողովին, սակայն չէր ասել, թե ով կներկայացնի Հայաստանը։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները:
Գագաթնաժողովին մասնակցելու են նաև կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք երկրների առաջնորդներ, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահը։ Ռուսաստանի նախագահ հրավիրել է նաև իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշքիանին։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
2024-ի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան, պաշտոնական հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։