Հետևեք մեզ։

ԱՄՆ նախագահի թեկնածու Հարրիսի քարոզարշավի բյուջեն օգոստոսին աճել է 361 միլիոն դոլարով

18:33, 06 սեպտեմբեր 2024
ԱՄՆ նախագահի թեկնածու Հարրիսի քարոզարշավի բյուջեն օգոստոսին աճել է 361 միլիոն դոլարով

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարրիսի քարոզարշավի բյուջեն օգոստոսին աճել է 361 միլիոն դոլարով՝ հասնելով 404 միլիոն դոլարի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարրիսի շտաբի տվյալները:

 

Ըստ այդմ, նախորդ ամսվա  հաջողված միջոցների հավաքագրումը բարձրացրել է Հարրիսի բյուջեն՝ թույլ տալով փոխնախագահին այս առումով գերազանցել իր գլխավոր մրցակից՝ հանրապետական Դոնալդ Թրամփին: Գործակալությունը նշում է, որ օգոստոսին Թրամփը հավաքել է մոտ 130 միլիոն դոլար՝ ամսվա վերջին իր քարոզարշավի ընդհանուր բյուջեն հասցնելով 295 միլիոն դոլարի:

 

Reuters-ը հաղորդում է, որ երկու թեկնածուն էլ պլանավորում են ծախսել ռեկորդային գումարներ՝ գերազանցելով 1 միլիարդ դոլարը ընտրարշավի ընթացքում: Սեպտեմբերի 10-ին նախատեսված հեռուստատեսային բանավեճը, ըստ ակնկալիքների, կլինի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար նրանց պայքարի հիմնական իրադարձություններից մեկը: