Cernobbio միջազգային ֆորումի «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասել է, թե իրենք կարող են խաղաղության հասնել Հարավային Կովկասում։ «Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է նա։ Այս մասին հաղորդում է AZERTAC-ը։
Նա հավաստիացրել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է։ «Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր քայլն է. համաձայնեցված է Հայաստանի հետ սահմանի ընդամենը 13 կիլոմետրանոց հատվածը: Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների համար Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել է Ալիեւը։