Հետևեք մեզ։

Ժնևում անդրադարձ է կատարվել բռնահանված արցախցի երեխաների կրթության իրավունքի ապահովման հարցին

17:24, 06 սեպտեմբեր 2024
Ժնևում անդրադարձ է կատարվել բռնահանված արցախցի երեխաների կրթության իրավունքի ապահովման հարցին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 4-5-ը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։ Հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

 

Արթուր Մարտիրոսյանը, պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին, մասնավորապես անդրադարձել է հանրակրթության բովանդակային բարեփոխումներին՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, մարդու իրավունքների, կլիմայի փոփոխության, գենդերային քաղաքականության հարցերի ներառման տեսանկյունից:

 

Նախարարի ներկայացրել է ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական առաջխաղացման ՀՀ պետական քաղաքականությունը, ինչպես նաև դպրոցաշինական ծրագրերի ընթացքը, խոսել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին դեպի կրթություն ուղղորդման գործընթացից, անդրադարձել ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի ապահովման ծրագրերին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները