«Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ խմբակցության նիստ են անցկացրել։
«Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:
Քննարկվել են սեպտեմբերի 9-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Անդրադարձ է կատարվել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցերին»,- նշված է հաղորդագրությունում: