Հետևեք մեզ։

ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. Փաշինյան

19:41, 06 սեպտեմբեր 2024
ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. Փաշինյան

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը․ Փաշինյանը պատասխանել է ԱԺ Ամառային դպրոցի ունկնդրի հարցին: 

Նրա խոսքով, կոնտեքստից կտրված մեկնաբանությունները վնաս են տալիս։ 

 

🔹2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է ՀՀ-ին, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

 

«Վերջերս ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ-ի անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով: Եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված», -հայտարարել է Փաշինյանը: