Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է հարձակողական գործողությունների Լիբանանի ճակատում: Այս մասին հայտարարել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գերցի Հալեւին:
«Հեզբոլլահի» դեմ շատ զգալի հարվածների համադրությունը՝ հյուսիսում, այդ թվում՝ Գոլանի բարձունքներում բնակիչների նկատմամբ սպառնալիքները նվազեցնելու համար, շատ կարևոր է հարձակման նախապատրաստության հետ միասին, ինչով մենք ակտիվորեն զբաղվում ենք», - ասել է նա:
Զինվորականի խոսքով՝ վերջին ամսվա ընթացքում Իսրայելի բանակը վերացրել է «Հեզբոլլահի» բազմաթիվ մարտիկների և ոչնչացրել շարժման ռազմական ենթակառուցվածքների մեծ քանակություն Լիբանանի տարածքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մտահոգված է Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի շուրջ բանակցությունների հնարավոր ձախողմամբ: Գերատեսչությունում չեն բացառել, որ բանակցային գործընթացի ձախողումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ հակամարտության: