Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը աշնանը ավարտելու գաղափարը։ Այս մասին հայտնում է lenya.ru-ն։
Կարասինը նշել է, որ այս գաղափարը իրատեսական է որոշակի պայմաններում. «Կարծում եմ, որ դա հնարավոր է, եթե կատարվեն այն բոլոր պայմանները, որոնց մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հստակ ձևակերպել է դրանք»։
Նա հավելել է. «Եթե նախագահ Զելենսկին պատրաստ է բանակցությունների գնալ այս պայմաններով, դա իրատեսական է։ Սակայն ես մեծ կասկածներ ունեմ, որ դա տեղի կունենա, քանի որ Զելենսկին, դատելով ամեն ինչից, հիմա նետվում է կողմից կողմ և իրեն պահում է որոշ չափով անտրամաբանական»։
Կարասինը նաև նշել է, որ եթե հնչում է հակամարտությունը կարգավորելու պատրաստակամություն, ապա Կիևի ռեժիմի կողմից պետք է մշակվեն դիրքորոշումներ և պաշտոնապես առաջարկվեն ռուսական կողմին։ «Կսպասենք, կտեսնենք, կմնանք զգույշ լավատեսներ այս հարցում»,- եզրափակել է սենատորը։