Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ տարածաշրջանում հրթիռային սպառնալիքի ֆոնին հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ևս մեկ ուկրաինական հրթիռ։
«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի շրջանում ոչնչացրել են ևս մեկ ուկրաինական հրթիռ։ Շնորհակալություն պաշտպաններին»,- ասվում է հրապարակման մեջ։