Հետևեք մեզ։

Ծեծել են գիտնականներին ու ծեծկռտուքը բաժանող ոստիկանին

21:30, 06 սեպտեմբեր 2024
Ծեծել են գիտնականներին ու ծեծկռտուքը բաժանող ոստիկանին

«Գրին Փրոփերթի Դիվելոփմեն» ընկերության աշխատակիցները տնօրեն Արտաշես Վարդանյանի գլխավորությամբ քիչ առաջ ծեծի են ենթարկել ՀՀ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին, մի քանի այլ գիտնականների եւ ծեծկռտուքը բաժանող ոստիկանության աշխատակցին։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Հակոբյանը՝ ով այժմ ոստիկանության բաժանմունքում դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացնում։

 

Գիտնականներն այսօր Ազատության պողոտայի 26/1 հասցեում բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով դադարեցնել  գիտահետազոտական կենտրոնի ջրավազանի տարածքում իրականացվող ապօրինի շինարարությունը։ Կառուցապատող ընկերության աշխատակիցները սպասել են, որ այսօրվա ակցիան լուսաբանող լրագրողները հեռանան տարածքից, ապա հարձակվել եւ ծեծի են ենթարկել ապօրինության դեմ պայքարող գիտնականներին եւ անգամ ոստիկանին:

 

Վերլուծական