«Թուրքիան այսօր» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ առաջատարը գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-Ժողովրդական» կուսակցությունն է (ՀԺԿ-CHP) 36.2%-ով (աճ 10.9%)։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) երկրորդն է 23.8%-ով (անկում 11.8%)։
Էրդողանի դաշնակից ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) երրորդն է 11.2%-ով (աճ 1.2%)։
Քրդամետ «Հանուն հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցությունը չորրորդն է է 10.7%-ով (աճ 1.8%)։
Ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցությունը միայն հինգերորդն է 5.3%-ով (անկում 4.4%)։