Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության առաջին քայլը՝ հրադադարի հասնելը, հնարավոր է միայն Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության, ամբողջ միջազգային հանրության ուժեղ աջակցության և շահագրգռվածության դեպքում։
Ելույթ ունենալով Իտալիայի Չեռնոբիո քաղաքում անցկացված ֆորումում, նա պատմել է Բուդապեշտի՝ ԵՄ նախագահությունը ստանձնելուց հետո Կիև և Մոսկվա կատարած այցերից իր տպավորությունները: Ըստ Հունգարիայի վարչապետի՝ կողմերը խաղաղության հասնելու ցանկություն չունեն, «քանի որ երկու կողմերն էլ վստահ են, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում»։
Համաժողովի շրջանակում Հունգարիայի վարչապետը լրագրողներին ասել է, որ «լավ հարաբերություններ» ունի Զելենսկու հետ։ «Երկխոսությունը չափազանց կարևոր է։ Եթե չկա երկխոսություն, ուրեմն խաղաղության շանս չկա»,- ըստ ANSA-ի՝ ասել է Հունգարիայի վարչապետը: