Ես ուշադիր հետևում եմ մեր հարգարժան թամադաների մտքի ընթացքին, իրենք շատ կենացներ են խմում, բայց երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց՝ ՀՀ հարկ վճարողի համար։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք խմում ենք զինվորի կենացը, որը ճիշտ է ու լավ է, բայց երբեք ոչ ոք չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից՝ հարկ վճարողը հարկ վճարե՞լ է, թե՞ ոչ»,- ասել է Փաշինյանը։