Հետևեք մեզ։

Պետդումայում առաջարկել են միգրանտների համար ռուսերենի քննությանը բանավոր մաս ավելացնել

23:35, 06 սեպտեմբեր 2024
Պետդումայում առաջարկել են միգրանտների համար ռուսերենի քննությանը բանավոր մաս ավելացնել

 

 

Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը առաջարկ է ստացել միգրանտների համար ռուսերենի քննությանը բանավոր մաս ավելացնելու վերաբերյալ: Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Պետդումայի «Նոր մարդիկ» խմբակցության ղեկավարի տեղակալ Սարդանա Ավքսենտևան, հայտնում է vesti.ru-ն։

Ավքսենտևան դիմում է ուղարկել Ֆալկովին՝ առաջարկելով ներմուծել ռուսերենի բանավոր քննություն այն միգրանտների համար, ովքեր ցանկանում են աշխատանքի թույլտվություն ստանալ Ռուսաստանում:

Նրա կարծիքով, քննության բանավոր մասն անհրաժեշտ է, քանի որ այն կօգնի ապագա աշխատանքային միգրանտներին հաջողությամբ հարմարվել հասարակությանը և կատարել իրենց աշխատանքը:

Պատգամավորը նաև առաջարկել է քննությանը ավելացնել հարցեր այն մասին, թե ինչ քրեական պատասխանատվություն է սպասվում թմրանյութերի տարածման համար և թե ինչ իրավախախտումներ կարող են հանգեցնել օտարերկրյա քաղաքացու արտաքսման:

Այս առաջարկը նպատակ ունի բարելավել միգրանտների լեզվական հմտությունները և իրազեկվածությունը Ռուսաստանի օրենքների վերաբերյալ: