Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը տնտեսական մեծ օգուտներ կբերի Հայաստանին. Էրդողանի մամուլի խոսնակ

19:22, 26 ապրիլ 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը տնտեսական մեծ օգուտներ կբերի Հայաստանին. Էրդողանի մամուլի խոսնակ

Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը տնտեսական մեծ օգուտներ կբերի Հայաստանին և կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

 

Նա նշել է, որ «պետք է լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում (խմբ.) և նրա շրջակայքում ապրող հայերին տրված բազմաթիվ երաշխիքներին»։

 

«Ադրբեջանն առաջարկել է նրանց կյանքի և ունեցվածքի անվտանգության մոդելը, որը մենք համարում ենք խաղաղ գործընթացի հիմնական հենասյուներից մեկը»,- ասել է նա։