Հետևեք մեզ։

Հովտաշատ գյուղի փայտե տնակում հրդեհ է բռնկվել (լուսանկար)

08:07, 07 սեպտեմբեր 2024
Հովտաշատ գյուղի փայտե տնակում հրդեհ է բռնկվել (լուսանկար)

Սեպտեմբերի 7-ին, ժամը 04։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է տուն։

 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչութունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Զինավան փողոցում գտնվող փայտե տնակում (80 քմ):
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:46-ին, մարվել՝ 06:17-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ և առաստաղը (մոտ 5 քմ):

Վերլուծական

Ամենաընթերցվածները