Հետևեք մեզ։

Մեկնարկել է «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկումը

11:23, 07 սեպտեմբեր 2024
Մեկնարկել է «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկումը:
 
Քննարկման ընթացքում Սրբազանն անդրադարձ է կատարել երկրում արտաքին հարաբերությունների կայունացմանը և քաղբանտարկյալների հարցին:
 
«Առանց ներքին կյանքի բարելավման, արտաքին հարաբերությունները չեն կարող բարելավվել։ Մեր կյանքից պետք է վերացվեն իշխանությունների կողմից քայքայող բոլոր բաժանարար գծերը։ Հայաստանում պետք է բացառվի քաղբանտարկյալների գոյությունը։
 
Հայաստանը պետք է ունենա օրինական իշխանություն և վերականգնվի Սահմանադրական կարգը։ Հայաստանը պետք է հրաժարվի հակա-ներով արտաքին քաղաքականությունից ու վերադառնա վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակի։
 
Բաքվում գտնվող մեր հայրենակիցները պետք է վերադառնան, ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան, բայց այս ամենի համար պետք են իրական բանակցություններ»,-նշել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը: