Առանց ներքին կյանքի բարելավման արտաքին հարաբերությունները չեն կարող բարելավվել։ Մեր կյանքից պետք է վերացվեն իշխանությունների կողմից քայքայող բոլոր բաժանարար գծերը։ Այս մասին «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը ելույթ ունենալիս ասաց Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց՝ Հայաստանում պետք է բացառվի քաղբանտարկյալների գոյությունը։
«Հայաստանը պետք է ունենա օրինական իշխանություն և վերականգնվի Սահմանադրական կարգը։ Հայաստանը պետք է հրաժարվի հակա-ներով արտաքին քաղաքականությունից ու վերադառնա վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակի։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցները պետք է վերադառնան, ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան, բայց այս ամենի համար պետք են իրական բանակցություններ»,- ասաց արքեպիսկոպոս Գալստանյանը