Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» համարում է կարմիր գիծ, և դրա ցանկացած փոփոխությանն ինքը կտրուկ պատասխան կտա։
Արձագանքելով այդ մասին Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ռուսների վերջին դիրքորոշումներին՝ Ազիզին ասել է. «Ակնհայտն այն է, որ Զանգզուրի միջանցքում աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված հարցերը ձեռնտու չեն տարածաշրջանի երկրներին, և Իրանը նույնպես կտրականապես դեմ է այս հարցին»։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, և, ըստ երևույթին, կան ծրագրեր՝ այդ կերպ նվազեցնելու Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը տարածաշրջանում։
«Նման պատրանքների հետևողներին զգուշացնում ենք, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ են լինելու իրենց համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռացիոնալ և խելամտորեն երբեք չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»,- ասել է Ազիզին՝ հավելելով, որ մյուս կողմից՝ երկիրը կպաշտպանի իրեն, եթե նրա տարածքային ամբողջականությունը վտանգվի։
Նշելով, որ Իրանը ուշադիր հետևում է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, նա ընդգծել է. «Մենք տարածաշրջանի երկրներին տարբեր ձևերով բազմիցս հայտարարել ենք, որ այդ միջանցքը համարվում է Իրանի կարմիր գիծը, և դրանում ցանկացած փոփոխություն և գործողություն կհանդիպի լուրջ և կոշտ արձագանք Իրանի կողմից»։