Հետևեք մեզ։

Լոռու մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

10:33, 07 սեպտեմբեր 2024
Լոռու մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Լևոն Մուրադյանի վարած «Mercedes» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 54-ամյա Ռաֆաել Բաղդասարովի վարած վրացական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լ. Մուրադյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Արմինե Գ.-ն, 13-ամյա Մուրադ Մ.-ն և 11-ամյա Սրբուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածնեըն ընտանիքի անդամներ են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները