Անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել շաբաթ առավոտյան Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մուտքի մոտ, Telegram ալիքում հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը հրապարակել է Ռադան։
Շաբաթ օրը Գերագույն ռադայում հանդիպումներ նախատեսված չեն եղել, գրել է պատգամավոր Իրինա Գերաշչենկոն Telegram-ի իր ալիքում։