Հետևեք մեզ։

Նախկին կամ ավելի նախկին որևէ ղեկավարման վերադարձ պետք է բացառված լինի մեր կյանքում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

14:43, 07 սեպտեմբեր 2024
Նախկին կամ ավելի նախկին որևէ ղեկավարման վերադարձ պետք է բացառված լինի մեր կյանքում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

 

Իմ ուղերձը ոչ միայն ներքին լսարանի, այլև արտաքին աշխարհի մասին է։  Այս մասին «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանը ելույթ ունենալիս ասաց Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։


Նա նշեց՝ երկու կարևոր տիրույթներում է այս ուղերձը․ «Առաջինը՝ ներքին կյանքն է, որովհետև միանշանակ է՝ առանց ներքին կյանքի բարելավման և հզորացման, չի կարող արտաքին հարաբերությունները լինել որևէ մակարդակի վրա։ Հետևաբար, մեր կյանքում պետք է վերացվեն այսօրվա իշխանությունների կողմից հանրության ներսում ստեղծված, սնած, աճեցրած, մեր պետության և հասարակության, Սփյուռքի դիմադրողականությունը քայքայող բոլոր բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և պետք է վերականգնենք ներքին հաշտությունը։ Այս իմաստով նաև՝ ունենալ մեր ներքին համախմբումը։


Մեզ անհրաժեշտ է բաց աչքերով և սթափ նայել ապագային և հավատալ մեր ներքին ուժականությանը։


Նախկիններ, ներկաներ, ավելի նախկիններ, ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճն ու պայքարը պետք է դադարի վերջնականապես։ Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, ղեկավարման կամ իրավիճակի վերադարձ պետք է բացառված լինի մեր կյանքում։ Ես ասել եմ, ավելի նախկին, քան ներկա իշխանությունն է, գոյություն չունի»։