Հետևեք մեզ։

ՀՀ տարածքից Ադրբեջանի զինուժի դուրս բերում, արցախցիների վերադարձ. Բագրատ Սրբազանի ելույթի կարևոր դրույթները

16:29, 07 սեպտեմբեր 2024
ՀՀ տարածքից Ադրբեջանի զինուժի դուրս բերում, արցախցիների վերադարձ. Բագրատ Սրբազանի ելույթի կարևոր դրույթները
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով համաժողովի ընթացքում հնչեցրած ելույթի կարևոր դրույթները.
 
 
 
Ներքին օրակարգ
 
.Ներքին հաշտություն և ներուժի համախմբում
 
Մենք կարող ենք և մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք « անհնարին է» արտահայտությունը։
 
. Սոցիալական արդարություն
 
Մեր երկրում պետք է զարգանա ոչ թե ում ճանաչելու կամ ինչ ունենալու արատավոր վարքագիծը, այլ՝ ով լինելու արժեքը։
 
.Հայաստանում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը և Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որը հանդես կգա երկրի ազգային ու պետական շահերի պաշտպանության ու առաջմղման դիրքերից։
 
Արտաքին օրակարգ
 
.ՀՀ-ն պետք է հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին՝ առանցքում ունենալով հայկական օրակարգը, միաժամանակ պատրաստակամ լինելով ձևավորել նոր հարաբերություններ, ձեռք բերել նոր բարեկամներ ու դաշնակիցներ, որում մեծ է նաև սփյուռքահայ ներուժի ներգրավվածությունը։
 
. Դառնալ երկարաժամկետ և կայուն խաղաղության դրոշակակիրը։
 
.Իրական բանակցություններ՝ միջազգային երաշխիքներով, հիմքում՝ արդարության սկզբունքը։
 
. Ադրբեջանում պահվող գերիների ու պատանդների վերադարձ։
 
. ՀՀ տարածքից Ադրբեջանի զինուժի դուրս բերում։
 
. Արցախցիների վերադարձ Արցախ՝ միջազգային երաշխիքներով։
 
 
«Մենք կոչված ենք փոփոխության՝ փոփոխության բոլոր առումներով և շերտերով՝ մեր պետության, մեր հայրենիքի, մեր պատվի և արժանապատվության, ինչպես նաև անխուսափելի հաղթանակների համար, կայուն և երկարաժամկետ խաղաղության համար: Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանելու արդար և իրական խաղաղությունը, որում բացի դիվանագիտական և բանակցային գործընթացներից և հմտություններից, կարևորագույն դերակատարություն ունի նաև հայոց բանակը՝ որպես ոչ միայն ՀՀ և հայության, այլև տարածաշրջանի անվտանգության երաշխավոր»,-ասել է Սրբազանը: