Հետևեք մեզ։

Մենք երբևէ բացահայտումներ լսելո՞ւ ենք Արցախի իշխանությունների կողմից. Բագրատ Սրբազան

16:54, 07 սեպտեմբեր 2024
Մենք երբևէ բացահայտումներ լսելո՞ւ ենք Արցախի իշխանությունների կողմից. Բագրատ Սրբազան
Վարչապետի աթոռը գրաված անձը մեղադրանքների շարք է հեղում Արցախի իշխանությունների վրա Արցախի Հանրապետության լուծարման համար։
Այս մեղադրանքների հետ կապված մենք երբևէ բացահայտումներ լսելո՞ւ ենք մեր շատ սիրելի Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից՝ թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
Այս մասին այսօր՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով համաժողովի ընթացքում ասաց Բագրատ Սրբազանը:
Սրբազան նաև խոսել է գաղափարաբանական առանցքի մասին, լսելով, որ այն պետք է լինի հայկական օրակարգը։
«Մենք ամեն ինչ կարող ենք, մեր բառամթերքից պետք է դուրս գրվի «անհնարին է» բառը»,-նշել է նա: