Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը»,- նշված է հաղորդագրությունում։