ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի նշանակումը Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի պաշտոնում։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գեներալը հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական: