Հետևեք մեզ։

Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը

18:31, 07 սեպտեմբեր 2024
Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը

Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

 

«Հայաստանը Թուրքիային է փոխանցել պատմական Անիի կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրության նախագծի` Հայաստանի խմբագրությամբ տարբերակը»,– ասված է հարցման պատասխանում։

 

Ի դեպ, Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023թ.փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը։