Հետևեք մեզ։

ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից

18:54, 07 սեպտեմբեր 2024
ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից

ԱՄՆ ԿՀՎ եւ Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության տնօրենները շաբաթ օրն Financial Times-ում իրենց համատեղ  հոդվածում հայտնել են, որ հիմա ճանապարհից «չշրջվելը» Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պայքարում, ինչպես երբեք, կարեւոր է, եւ խոստացել են համագործակցություն այդ եւ այլ ոլորտներում։

 

Նրանց խոսքով՝ իրենց գերատեսչությունները «միասին դիմակայում են Ռուսաստանի եւ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի ագրեսիվ պատերազմին Ուկրաինայի դեմ»։