Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում՝ սարալանջին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ-ից հաղորդում են, որ տեղում հերթապահություն իրականացնող փրկարարները Ա․ Ա․-ին (ծնված 1958 թ․) մոտ 100 մ պատգարակով և մոտ 2 կմ ամենագնացով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։