Սեպտեմբերի 6-8-ը Երևանը կարդալու է. գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը միավորել է գրքասերներին, ընթերցողներին ու հրատարակիչներին:
Երևանի քաղաքապետարանը երկրորդ տարին անընդմեջ ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորի դերը: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։
Քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քաղաքապետ Ավինյանը համոզմունք է հայտնել, թե այս երեք օրերի ընթացքում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կունենան գրատոնը վայելելու բոլոր հնարավորությունները:
«Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին: Շատ հաճախ իրենք հենց նույն անձինք են: Գրքի արժեքը գնահատող մարդն է, որ հոգատար կարող է լինել իր քաղաքի, բակի, շենքի նկատմամբ»։