Հետևեք մեզ։

ՏԻՄ ընտրություններ Ռուսաստանում և նրա վերահսկողության տակ անցած տարածքներում, ՌԴ խորհրդարանի ընտրություններ՝ Ղրիմում

19:41, 07 սեպտեմբեր 2024
ՏԻՄ ընտրություններ Ռուսաստանում և նրա վերահսկողության տակ անցած տարածքներում, ՌԴ խորհրդարանի ընտրություններ՝ Ղրիմում

 

 

Ռուսաստանում և Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության երկրորդ օրն է։ Ընտրում են նահանգապետեր և շրջանային օրենսդիրներ 83 մարզում և քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում:

 

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան այսօր հայտարարել է, որ ընտրություններն անցնում են սովորական ռեժիմով։ Բայց անկախ աղբյուրները հայտնում են, որ երեկվանից դիտորդներին զանգվածաբար թույլ չեն տվել մտնել ընտրատեղամասեր։ Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանում 112 դիտորդների թույլ չեն տվել վերահսկել քվեարկությունը։ Իշխանությունները դա մեկնաբանում են հաստատված ցուցակներում չլինելու պատճառով:

 

Ընտրական գործընթացներին հետևող «Գոլոս» շարժումն արձանագրել է «կարուսելի» և այլ ընտրախախտումների դեպքեր։

 

Ղրիմում ևս ընտրություններ են. 1,5 միլիոն բնակիչներ պետք է ընտրեն ռուսաստանյան խորհրդարանի անդամների։