Հետևեք մեզ։

Կրակոցներ Արմավիրի մարզում. կան վիրավորներ. Shamshyan.com

18:47, 07 սեպտեմբեր 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք:

 

Պարզվել է, որ վիրավորները  հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորների թիվը ավել լինի։

Վիրավորների մեջ կան ոստիկանության ծառայողներ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի դատախազը և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ քիչ ուշ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները