ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին Երևանում հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում բացեց Վահան Բիչախչյանը: Րոպեներ անց հավիվը հավասարվեց, ինքնագոլի հեղինակ դարձավ Գերոգի Հարությունյանը: Հանդիպման 35-րդ րոպեին Կասպարդ Դուբրան գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1: Թիմերն ընդմիջման գնացին հաշվի նվազագույն տարբերության պայմաններում:
Երկրորդ խաղակեսում մեր տղաներն աչքի ընկան ևս 2 անգամ: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 48-րդ րոպեին, Լուկաս Սելարայանը գրավեց մրցակցի դարպասը: 86-րդ րոպեին էլ Էդուարդ Սպերցյանը մեծացրեց Հայաստանի հավաքականի առավելությունը՝ 4:1:
Մեր ընտրանին օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
22:41, 07 սեպտեմբեր 2024