Գյումրիում՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահում, բացվել է ծնունդով գյումրեցի, մասնագիտությամբ իրավաբան Մարինե Մանուկյանի «Լռության ձայն» խորագով անհատական ցուցահանդեսը։
Թեպետ սա նկարչուհու թվով երրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց ինչպես խոստովանել է Մարինե Մանուկյանը՝ «պիտի անկեղծանամ ձեզ հետ ու ասեմ, որ ամենից շատ հենց այսօր եմ հուզվում»։
«Ծննդավայր Գյումրիի հետ են կապված մանկությանս ամենաջերմ հուշերը։ Գյումրիում ապրել եմ մինչև երկրաշարժը, տեղափոխվել Երևան, երբ դեռ անչափահաս էի ու երբ ինձ համար այդքան հարազատ քաղաքը մի քանի րոպեում վերածվեց ավերակների։ Հիմա վերադարձել եմ վերածնված Գյումրի՝ հարազատ քաղաքիս բերելով մի քիչ սեր ջերմություն, արևներ։ Իմ գեղանկարների միջոցով փորձում եմ լսելի դարձնել լռության ձայնը, և այն մի փոքր խլացնել դրական զգացողություններով»,- ասել է Մարինե Մանուկյանը։