Հետևեք մեզ։

«Հայաստանի՝ Պուտինի ձերբակալման հրամանին չաջակցելը օգտակար որոշում է, Երևանն արժանի է դրական մեկնաբանությունների». Կարասին

17:00, 08 սեպտեմբեր 2024
«Հայաստանի՝ Պուտինի ձերբակալման հրամանին չաջակցելը օգտակար որոշում է, Երևանն արժանի է դրական մեկնաբանությունների». Կարասին

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը «օգտակար և դրական» է անվանել Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հրամանին աջակցելուց հրաժարվելը, գրում է EADaily-ն։

 


«Երեւանը հանդիպելու է մեր հասարակության ըմբռնմանը եւ արժանի է դրական մեկնաբանությունների»,- նշել է նա։

 

Կարասինի կարծիքով, «Երևանի նման որոշումը միայն օգուտ կբերի»։


«Լավ կլիներ, որ նման որոշումներ կայացվեին այլ պետությունների կողմից ևս, և ոչ միայն ԱՊՀ-ի, այլև, ընդհանուր առմամբ, պատասխանատու պետությունների խելամիտ ղեկավարության շրջանակների կողմից», - ասդլ է Կարասինը։

 

Նշենք, որ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի հռչակագրից, որով հաստատվել է Պուտինի «ձերբակալման» ՄՔԴ հրամանը։