Հետևեք մեզ։

Մաhացել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

20:17, 08 սեպտեմբեր 2024
Մաhացել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

83 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը, հայտնում է KVN հեռուստաալիքը Telegram-ում։

 

«Խորը ափսոսանքով հայտնում ենք, որ Ալեքսանդր Վասիլևիչ Մասլյակովը մահացել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին»,- ասվում է հրապարակման մեջ։

 

Նրանք հիշեցրել են, որ նա այս հաղորդումը վարում էր 1964 թվականից՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում։