Հետևեք մեզ։

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մի շարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել

18:56, 08 սեպտեմբեր 2024
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մի շարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել

Սուրբ Հովհաննեսը մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու 

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:58-ից սկսած Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մի շարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներով, վատ ինքնազգացողությամբ և այլ հանգամանքներով պայմանավորված ունեն փրկարարների օգնության կարիքը: 

Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները