Հետևեք մեզ։

Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանում որևիցե մեկն այլևս չունի. Ալեն Սիմոնյան

11:15, 09 սեպտեմբեր 2024
Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանում որևիցե մեկն այլևս չունի. Ալեն Սիմոնյան

Դուք՝ որպես ԱԺ նախագահ, հանդիսանում եք Հայաստանի ու Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը Հայաստանի կողմից, արդյոք մտադի՞ր եք կամ ինչպե՞ս անենք, որ այդ հանձնաժողովը նիստ գումարի։ Այս մասին ԱԺ նիստում, հարց ուղղելով Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

 

Սիմոնյանը ի պատասխան նշեց. «Կարծում է՝ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ։ Կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք այս ֆորմատը չեղարկելու, որովհետև ԼՂ-ի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանում որևիցե մեկն այլևս չունի, ես չգիտեմ, թե հավանական նիստին ում հետ դա պետք է քննարկեմ, որպես իրավաբան համարում եմ, որ այլևս այդ ֆորմատը գոյություն չունի»։

 

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց՝ եթե շարժվում են ՀՀ սահմանադրությամբ, ապա ԼՂՀ կամ Արցախի Հանրապետություն արտահայտություններն առկա են մի շարք օրենքներում և միջազգային պայմանագրերում և անձը չէ, որ որոշում է դրա գոյությունը, ինստիտուտներ կան։

 

«Արցախի Ազգային ժողովը, որը ընտրվել է Արցախի ժողովրդի կողմից, դուք իրավասու չեք՝ համարել չեղյալ»,-ասաց Մինասյանը։

 

«Արցախի ԱԺ-ն ինքն իրել լուծարել է, իսկ իրավահարաբերությունները և առհասարակ հարաբերությունները հնարավոր են, երբ կա երկու կողմ, ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։