Հետևեք մեզ։

Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

11:30, 09 սեպտեմբեր 2024
Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: 

«Արմենպրես» փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին: 

Երդման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին գումարված հերթական նիստի մեկնարկին: 

Արմենուհի Ղազարյանը խորհրդարանում փոխարինել է Գուրգեն Արսենյանին, որը նշանակվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպան ու հրաժարվել պատգամավորական մանդատից։