Հետևեք մեզ։

Այս պահի դրությամբ Ադրբեջանում կա հաստատված 23 հայ գերի, կա մեկը, որի հարցով ես անձնապես եմ զբաղվում. Ալեն Սիմոնյան

12:07, 09 սեպտեմբեր 2024
Այս պահի դրությամբ Ադրբեջանում կա հաստատված 23 հայ գերի, կա մեկը, որի հարցով ես անձնապես եմ զբաղվում. Ալեն Սիմոնյան

Գերիների հարցը քննարկվում է բոլոր ֆորմատներում, յուրաքանչյուր պարագայում, երբ մենք հանդիպում ենք ունենում, դա առաջին քննարկվող թեմաներից է։ Այս մասին լրագէողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

 

«Գերիների վերաբերյալ կա Ադրբեջանի նախագահի ստորագրություն գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ։ Այս պահի դրությամբ կա հաստատված 23 գերի, որոնցից 11-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, մնացածը՝ տարբեր ժամանակահատվածներում գերի վերցված մարդիկ են»,-ասաց Սիմոնյանը։

 

Ըստ նրա՝ Ադրբեջանն իրեն շատ բացասական է դրսևորում։

 

«Կա կոնկրետ գերի, որի հարցով ես շատ ավելի համառ ձևով զբաղվում եմ, Սուջյանի մասով, կոնկտետ իր հարցով ես անձնապես եմ զբաղվում։ Այս պրոցեսի մասին խոսելը կվնասի պրոցեսին»,-ասաց նա։