Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պաշտոնական ուղիներով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ հանդիպման հրավեր դեռ չի ստացել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուս ուղղափառ եկեղեցու աղբյուրը։
Ավելի վաղ իրանական Telegram ալիքները հայտնել էին, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պատրիարք Կիրիլին հրավիրել է հոգևոր և քաղաքական հարցերի շուրջ հանդիպման։
«Պաշտոնական ուղիներով մենք դեռ ոչինչ չենք ստացել», - ասել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։