Հետևեք մեզ։

Արցախ պետության լուծարման փաստաթուղթն էլ, հայկական զորքը դուրս բերելու փաստաթուղթն էլ չենք տեսել, ինչո՞ւ ենք միայն առաջինով առաջնորդվում․ Արթուր Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանին

12:30, 09 սեպտեմբեր 2024
Արցախ պետության լուծարման փաստաթուղթն էլ, հայկական զորքը դուրս բերելու փաստաթուղթն էլ չենք տեսել, ինչո՞ւ ենք միայն առաջինով առաջնորդվում․ Արթուր Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանին

 

Արցախի Սահմանադրության մեջ պետության լուծարման մասին ոչինչ չկա։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

 

«Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության նախագահն այդ փաստաթուղթը ստորագրել է, որպեսզի կանխի ջարդը, որովհետև երբ հայկական ԶՈւ-ն առանց որևէ փաստաթղթի դուրս եկավ Արցախից, ադրբեջանական զորքերը սկսել էին ջարդել արցախցիներին։

 

Արցախի նախագահն ասել է՝ այդ փաստաթուղթը ինքը չեղյալ է համարել, այն որևէ տեղ հրապարակված չի էլ եղել։ Ընդ որում՝ ՀՀ ԶՈՒ-ի՝ Արցախից դուրս գալու որոշման թուղթն էլ չի հրապարակվել։

 

Երկու փաստաթուղթն էլ չեք տեսել, ինչո՞ւ եք առաջինով առաջնորդվում»,- նշել է Խաչատրյանը։

 

Ի պատասխան Խաչատրյանի խոսքին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ ինձ համար Արցախի նախագահ գոյություն չունի, կա միայն ՀՀ Սահմանադրություն։