Հետևեք մեզ։

Լոգարանում հայտնաբերվել է 38-ամյա գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը

10:45, 09 սեպտեմբեր 2024
Լոգարանում հայտնաբերվել է 38-ամյա գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերված տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել՝ կրակելով իր վրա։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե.-ն է:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս գործարար է եղել, իսկ ատրճանակը, որով ենթադրաբար նա կատարել է ինքնասպանություն, նրան որպես պարգևատրում նվիրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներից մեկը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները