Հետևեք մեզ։

Ոմանք ցանկանում են կովկասյան տարածաշրջանը վերածել անկայունության վայրի, մեր խիստ առարկությունն ենք հայտնում տարածաշրջանում սահմանները փոխելու փորձին. Նասեր Քանանի

13:01, 09 սեպտեմբեր 2024
Ոմանք ցանկանում են կովկասյան տարածաշրջանը վերածել անկայունության վայրի, մեր խիստ առարկությունն ենք հայտնում տարածաշրջանում սահմանները փոխելու փորձին. Նասեր Քանանի

Իրանը դեմ է աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխությունների ցանկացած քայլի: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասիր Քանանին։

Նրա խոսքով, «այս օրերին միջանցքի խնդիրն առավել քան երբևէ ուշադրության կենտրոնում է»։

«Իրանը կշարունակի աջակցել տնտեսական հարաբերություններում ապաշրջափակման վերացմանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը տարածաշրջանում անկախության և տարածքային ամբողջականության հարգման շրջանակներում։ Սա տարածաշրջանի բոլոր երկրների երազանքն է։ Ոմանք ցանկանում են կովկասյան տարածաշրջանը վերածել անկայունության վայրի։ Նրանք ամեն գնով անկայունություն են հետապնդում տարածաշրջանում։ Մենք մեր խիստ առարկությունն ենք հայտնում տարածաշրջանում սահմանները փոխելու փորձին»,- ասել է ԱԳՆ պաշտոնյան։

Նա հավելել է, որ Իրանը հանդես է գալիս հակամարտությունների կարգավորման «3+3» տարածաշրջանային ձեւաչափի ամրապնդման օգտին։