Հետևեք մեզ։

Ավտոբուսի կողային ապակին կոտրած երիտասարդը հայտնաբերվել է

11:21, 09 սեպտեմբեր 2024
Ավտոբուսի կողային ապակին կոտրած երիտասարդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 7-ի ժամը 9.34-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդից հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում մի տղամարդ կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակին: Վնասի չափը կազմում է 400 հազար դրամ:

 


Ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և ներկայացվել է բաժին:

 


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները