Հետևեք մեզ։

Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

13:38, 09 սեպտեմբեր 2024
Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

Հայաստանում Իրանի դեսպանության թվիթերյան (X) գրառման մեջ ասվում է, թե ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ասել է. «Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել»:

 

Նշվում է, որ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ընդգծել է Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։

 

Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։

 

Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է:

 

«Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի իսլամական հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»,-ասել է նա։

 

Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների և նրա ազգային ու տարածքային ինքնիշխանության վերահսկողությամբ։