Հետևեք մեզ։

Մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը, հնարավոր է, ագրեսիա կիրառի Հայաստանի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

13:42, 09 սեպտեմբեր 2024
Մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը, հնարավոր է, ագրեսիա կիրառի Հայաստանի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր համարում է, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ։ «Արմենպրես» հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում ակտիվացել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները և հայտարարում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Իրանի համար «կարմիր գիծ» է, արդյոք սա չի՞ ենթադրում, որ Ադրբեջանը, հնարավոր է, նոր ագրեսիա սանձազերծի Հայաստանի նկատմամբ։ 

 

«Մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը, հնարավոր է, ագրեսիա կիրառի Հայաստանի նկատմամբ։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ողջունել Իրանի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետության այդ հայտարարությունները շատ կարևոր են, և նման ակտիվությունը շատ ողջունելի է»,- ընդգծեց Սիմոնյանը։